Պիկեն կարիրայի սկզբում կարող էր հայտնվել իտալական գրանդի կազմում

Պիկեն կարիրայի սկզբում կարող էր հայտնվել իտալական գրանդի կազմում

19/11/2024 - 13:00

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն պատմել է, որ կարիերայի սկզբում կարող էր համալրել Թուրինի «Յուվենտուսի» կազմը.

«Այո՛, «Յուվենտուսը» 2007 թ. հետաքրքրված էր իմ ծառայություններով։ Նրանք «Բարսելոնայի» հետ միաժանակ ցանկանում էին պայմանագիր կնքել ինձ հետ, բայց բոլորը գիտեն, որ երազանքս «բլաուգրանայի» կազմում խաղալն էր։

«Յուվեն» այդ ժամանակ մեծ ակումբ էր, սակայն «Բարսան» իմ կյանքի ակումբն է։ Ես պարզապես ցանկանում էի խաղալ «Բարսելոնայում»»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Football-Italia-ն։

Պիկեն 2006/07 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Սարագոսայի» կազմում, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում էր «Մանչեսթեր Յունայթեդին»։ Նախկին պաշտպանը 2008 թ. ամռանը 5 մլն եվրոյով վերադարձավ հարազատ ակումբ` «Բարսելոնա»։ Նա կատալոնական ակումբում հանդես եկավ մինչև կարիերայի ավարտը` 2023 թ. հունվար։ Պիկեն «բլաուգրանայի» կազմում 616 խաղում խփել է 53 գոլ, կատարել 13 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023