Պիկեի ծնողները հոգնել են Շակիրայի աղմկոտ երեկույթներից
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեի ծնողները, ովքեր Կատալոնիայի մայրաքաղաքում բնակվում են իրենց որդու նախկին կնոջ` Շակիրայի հարևանությամբ, անհանգստացած են վերջինիս աղմկոտ երեկույթներից։
Ինչպես հայտնում է La Vanguardia-ն, կոլումբացի երգչուհու առանձնատանը հաճախ են երեկույթներ լինում։
Աղբյուրի փոխանցմամբ` Պիկեի ծնողները նույնիսկ մտածում են այլ թաղամաս տեղափոխվելու մասին, սակայն համբերատար են վերաբերվում Շակիրայի վարքագծի հանդեպ, քանի որ վերջինս շուտով երեխաների և հոր հետ, ով վերջերս սրտի վիրահատության է ենթարկվել, տեղափոխվելու է Մայամի։
հատկանշական է, որ 46-ամյա երգչուհին իր առանձնատան պատշգամբից վերջերս կախարդի տիկնիկ էր կախել, որը նայում էր Պիկեի ծնողների առանձնատանը։
Կան տեղեկություններ, որ այդ տիկնիկի միջոցով Շակիրան ակնարկել է Պիկեի մորը։
Հիշեցնենք, որ Ժերար Պիկեն և Շակիրան բաժանվել են 2022 թ. հուլիսին իսպանացի նախկին պաշտպանի դավաճանության պատճառով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժերար Պիկե, Շակիրա