Պերես . «Ակումբներն 8 մլրդ եվրո են կորցրել, իսկ Չեֆերինն իր աշխատավարձն է բարձրացնում»

Պերես . «Ակումբներն 8 մլրդ եվրո են կորցրել, իսկ Չեֆերինն իր աշխատավարձն է բարձրացնում»

25/06/2021 - 13:08

«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեծ հարցազրույց է տվել El Transitor պարբերականին, որի ընթացքում խոսել է նաև Սուպերլիգայի գաղափարի մասին։

«Համաձայնություն կա կոնկրետ պարտավորությունների վերաբերյալ։ Սուպերլիգան շարունակում է իր գոյությունը։

Մեզ սպառնում են, որպեսզի պահեն իրենց դոմինանտ դիրքը, իսկ անգլիական ակումբներն ընկան այդ ազդեցության տակ։ Մենք սպասում ենք Լյուքսեմբուրգի դատարանի որոշմանը։

Անգլիական ակումբներն իրենք չեն որոշել դուրս գալ Սուպերլիգայից, այլ նրանց ՈՒԵՖԱ-ն է պարտադրել։ Ակումբներն 8 մլրդ եվրո են կորցրել, իսկ Ալեքսանդը Չեֆերինը համաճարակի պայմաններում իր աշխատավարձն է բարձրացնում։

Որոշներն ունեն ինչ-որ արտոնություններ և այժմ ցանկանում են պահպանել դրանք։ Նրանք մեզ ցանկանում էին վռնդել Չեմպիոնների լիգայից, սակայն դատարանը նրանց թույլ չտվեց»,- նշել է Պերեսը։

Հիշեցնենք, որ վերջերս Vozpopuli-ն հայտնեց, որ ՈՒԵՖԱ-ի նախագահն իր աշախատավարձը բարձրացրել է 450 հազարով և այն ներկա պահին կազմում է տարեկան մոտ 2.5 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023