Պեդրին ճանաչվել է Եվրո-2020-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
Ինչպես տեղակացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին ճանաչվել է Եվրո-2020-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Պեդրին նախքան Եվրոպայի առաջնությունը Իսպանիայի հավաքականի կազմում ընդամենը 4 հանդիպում էր անցկացրել, սակայն Եվրո-2020-ի շրջանակում բաց է թողել 1 րոպե, երբ Շվեյցարիայի դեմ կայացած քառորդ եզրափակչի 119-րդ րոպեին փոխարինվեց 11-մետրանոց հարվածաշարից առաջ, որի միջոցով էլ «ֆուրիա ռոխան» հաղթեց մրցակցին։
18-ամյա ֆուտբոլիստը ողջ մրցաշարի ընթացքում դաշտում անցկացրել է 629 րոպե, այդ ընթացքում հաղթահարել է 76.1 կմ, որից 38.23 կմ-ն եղել է գնդակով, իսկ նըա փոխանցումների ճշգրտությունը կազմել է 92.3%։
Հատկապես տպավորիչ էր Պեդրիի մրցելույթը մրցաշարի կիսաեզրափակչի շրջանակում Իտալիայի հավաքականի դեմ կայացած խաղում, երբ նա դաշտում անցկացրեց 120 րոպե ու կատարած 66 փոխանցումներից 65-ը գտել են իրենց հասցեատիրոջը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԵՎՐՈ-2020, Իսպանիայի հավաքական, ՈւԵՖԱ, Պեդրի