«Պաֆոսի» վինգերը ֆանտաստիկ հարվածով գրավել է «Բավարիայի» դարպասը 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Պաֆոսը» սեփական դաշտում 1:5 հաշվով պարտվել է «Բավարիային»։
Տանտերերի հեղինակության գնդակը 45-րդ րոպեին հեռահար ֆանտաստիկ հարվածով խփել է Միսլավ Օրշիչը։
Խորվաթիայի ազգային հավաքականում հանդես եկած վինգերը Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում խփել է Կիպրոսի չեմպիոնի պատմության մեջ առաջին գոլը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am