Պաշտոնական. «Միլանի» նախկին հարձակվողը տեղափոխվեց «Նոա» 🎥
Մարկո Լազետիչը համալրել է «Նոայի» կազմը, հայտնում է Հայաստանի գավաթակրի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդում։
22-ամյա կենտրոնական հարձակվողը 2025թ. օգոստոսից հանդես էր գալիս շոտլանդական «Աբերդինում», 36 խաղում խփել է 4 գոլ, կատարել 2 ասիստ։
Սերբ ֆուտոբլիստը 2022թ. հունվարին 4,9 միլիոն եվրոյով սերբական «Ցրվենա Զվեզդայից» տեղափոխվել։ «Միլան»։ Նա «Ռոսոներիի» հիմնական թիմում մասնակցել է 2 հանդպման, դարձել է Իտալիայի չեմպիոն։
Լազետիչը, բացի «Աբերդինից», «Միլանից» ու «Ցրվենա Զվեզդանից», խաղացել է նաև սերբական «Բաչկա Տոպոլայում», Բելգրադի «Գրաֆիչարում», նիդերլանդական «Ֆորտունա Սիտարդում» և ավստրիական «Ալտախում»։
Երիտասարդ ֆուտբոլիստը հրավիրվել է Սերբիայի մինչև15, 16,18, 19 և 21 տարեկանների հավաքականներ։
Transfermarkt-ը Լազետիչի տրանսֆերային արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։ Նա միանգամից կդառնա Fastex Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Transfermarkt, Ա-սերիա, Աբերդին, ՀՊԼ, Մարկո Լազետիչ, Միլան, Նոա, տրանսֆերներ