Պաշտոնական. Ֆրանկ դե Բուրը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից
Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում է Նիդեռլանդների ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
51-ամյա մասնագետը հայտարարել է, որ չի շարունակելու զբաղեցնել «նարնջագույնների» գլխավոր մարզչի պաշտոնը Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Չեխիայի հավաքականից կրած 0:2 հաշվով պարտությունից հետո։
Նիդեռլանդների ֆեդերացիան, իր հերթին, հայտնում է, որ Ֆրանկ դե Բուրի հրաժարականի դիմումն ընդունվել է, քանի որ չի կատարվել հավաքականի առջև դրված հիմնական խնդիրը։ Հոլանդացիների հիմնական նպատակը եղել է Եվրոյի 1/4 եզրափակիչ դուրս գալը։
Հիշեցնենք, որ Ֆրանկ դե Բուրը «օրանյեի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2020 թ. սեպտեմբերին և հավաքականի ղեկին անցկացրել է 15 հանդիպում, տոնել է 8 հաղթանակ, 4 հանդիպում ավարտել է ոչ-ոքի և կրել 3 պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԵՎՐՈ-2020, Հոլշտայն Քիլ, Ֆրանկ դե Բուր