Պաշտոնական. Ֆիլիպ Կոստիչը տեղափոխվեց Յուվենտուս

Պաշտոնական. Ֆիլիպ Կոստիչը տեղափոխվեց Յուվենտուս

12/08/2022 - 17:48

Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Այնտրախտի» եզրային կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչին։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 4 տարով` մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ «բյանկոներիները» 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ֆրանկֆուրտյան ակումբին վճարել են 12 մլն եվրո։

Նշենք, որ սերբ ֆուտբոլիստն «արծիվների» կազմում հանդես էր գալիս 2018 թ. օգոստոսից` անցկացրած 171 խաղում դառնալով 33 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022