Պաշտոնական. Ֆալկաոն տեղափոխվեց Գալաթասարայ
«Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն իր կարիերան կշարունակի Թուրքիայում:
«Գալաթասարայը» հայտարարել է, որ 3 տարով պայմանագիր է կնքել 33-ամյա կոլումբիացու հետ:
Ֆալկաոյի տարեկան աշխատավարձը կկազմի 5 մլն եվրո:
Ֆրանսիայի առաջնության անցած մրցաշրջանում անցկացրած 33 հանդիպումներում կոլումբիացի հարձակվողը խփել է 15 գոլ: