Պաշտոնական. Օրելյեն Չուամենին տեղափոխվեց Ռեալ Մադրիդ

Պաշտոնական. Օրելյեն Չուամենին տեղափոխվեց Ռեալ Մադրիդ

11/06/2022 - 16:04

Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենիին։

Կողմերի միջև կնքվելու է 6 տարվա պայմանագիր` մինչև 2028 թ. հունիսի 30-ը։

Ֆրանսիացի կիսապաշտպանը հունիսի 14-ին բուժզննում կանցնի «արքայական» ակումբի համար և կստորագրի նախատեսված պայմանագիրը։

Նշենք, որ, ըստ ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների, «Ռեալը» 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Մոնակոյին» կվճարի 80 մլն եվրո, որին հավելավճարների տեսքով հետագայում կավելանա ևս 20 միլիոն եվրո։

Հավելենք, որ Օրելյեն Չուամենին «Մոնակոյի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հունվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 95 հանդիպում` դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022