Պաշտոնական. Օնանան հեռացավ «Ման. Յունայթեդից» 🎥
«Տրաբզոնսորը» վարձակալել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանային, հայտնում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը։
Վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ Գործարքում չի ներառվել տրանսֆերի գնման իրավունք։
29-ամյա կամերունցի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2023թ. հուլիսին, 102 խաղից 24-ում դարպասն անառիկ է պահել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրե Օնանա, Մանչեսթեր Յունայթեդ, Տրաբզոնսպոր, տրանսֆերներ