Պաշտոնական. «Քրիսթալ Փելասը» ռեկորդային տրանսֆեր է իրականացրել 📸
«Քրիսթալ Փելասը» գնել է «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Յորգեն Շտրանդ Լարսենի տրանսֆերը, հայտնում է լոնդոնյան ակումբւ պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` «արծիվները» նորվեգացի հարձակվողի տեղափոխության համար «գայլերին» վճարել են 49,7 միլիոն եվրո։
Գործարքը դարձել է «Քրիսթալ Փելասի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը` գերազանցելով Բրենան Ջոնսոնի ռեկորդը։ Ուելսցի վինգերին ակումբը 2026թ. հունվարի 2-ին «Տոտենհեմից» ձեռք էր բերել 40 միլիոն եվրոյով։
25-ամյա Շտրանդ Լարսենը «Վուլվերհեմփթոնում» հանդես էր գալիս 2024թ. հուլիսից, 64 խաղում խփել է 20 գոլ, կատարել 7 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Յորգեն Շտրանդ Լարսեն, Վուլվերհեմփթոն, տրանսֆերներ, Քրիսթալ Փելես