Պաշտոնական. Տրենտը հայտնեց «Լիվերպուլից» հեռանալու մասին 🎥
«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր Առնոլդն ընթացիկ մրցաշրջանի ավարտից կհեռանա ակումբից, հայտնել է ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակած տեսաուղերձի միջոցով։
Մերսիսայդյան գրանդն ու անգլիացի ֆուտբոլիստը չեն երկարաձգելու հունիսի 30-ը ներառյալ գործող պայմանագիրը։ Նա ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։
26-ամյա եզրային պաշտպանը «Լիվերպուլի» սան է, որի համակարգում հանդես էր գալիս 2004 թվականից։ Նա ակումբում 352 խաղում 23 գոլ է խփել, կատարել 92 ասիստ, նվաճել 9 տիտղոս, այդ թվում` երկու անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն, մեկ անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լիվերպուլ, տրանսֆերներ, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ