Պաշտոնական. Տիտեն ազատվել է աշխատանքից 📸
Պաշտոնական. Տիտեն ազատվել է աշխատանքից 📸
16/03/2026 - 16:04

«Կրուզեյրոն» Տիտեին պաշտոնանկ է արել գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Բրազիլական ակումբը 64-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. դեկտեմբերից, 16 խաղում տարել է 8 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի, կրել 6 պարտություն։

Բելու Օրիզոնտի քաղաքը ներկայացնող ակումբը ձախողել է Բրազիլիայի Ա սերիայի 2026թ. մրցաշրջանի մեկնարկը` 6 խաղում չտանելով ոչ մի հաղթանակ։ «Կրուզեյրոն» 3 միավորով նախավերջին` 19-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ Տիտեն առավել հայտնի է Բրազիլիայի ազգային հավաքականը մարզելու ժամանակահատվածից։ Նա «պենտակամպիոններին» գլխավորել է 2016-2022 թվականներին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026