Պաշտոնական. Վրաստանի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց Այաքս
Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է ֆրանսիական «Մեցի» կենտրոնական հարձակցող Ժորժ Միկաուտաձեին։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Ամստերդամյան ակումբը նաև բացահայտել է գործարքի ֆինանսական մանրամասները, որի դիմաց «Մեցին» վճարել է 16 մլն եվրո։
Ֆրանսիական ակումբը ևս 3 մլն եվրո կվաստակի հավելավճարների տեսքով։
Հավելենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը 2022/23 մրցաշրջանում, խփած 23 գոլով, դարձել է ֆրանսիական Լիգա 2-ի լավագույն ռմբարկու։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Ժորժ Միկաուտաձե, Լիգա-2, Մեց, տրանսֆերներ