Պաշտոնական. Վինիսիուսն ու Ռեալը երկարաձգեցին պայմանագիրը
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբն ու Վինիսիուսը երկարաձգել են գործող պայմանագիրը։
Բրազիլացի հարձակվողն «արքայական» ակումբում կշարունակի հանդես գալ մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կլինի 1 մլըդ եվրո։
Հավելենք, որ Վինիսիուսը «Ռեալ Մադրիդի» կազմում հանդես է գալիս 2018 թ. հունիսից` անցկացրած 235 խաղում դառնալով 62 գոլի և 67 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ռեալ Մադրիդ, Վինիսիուս, տրանսֆերներ