Պաշտոնական. Վեսթ Հեմն իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը
Ինչպես տեղեկացնում է «Վեսթ Հեմի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լիոնի» կիսապաշտպան Լուկաս Պակետային։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է «5+1» ձևաչափով` մինչև 2027 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
«Մրճահարները» 25-ամյա ֆուտբոլիստի դիմաց «Լիոնին» վճարել են 43 մլն եվրո, որին հետագայում ևս 17 մլն եվրո ավելանալու է հավելավճարների տեսքով։
Հատկանշական է, որ այս գործարքը դարձել է լոնդոնյան ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը` գերազանցելով Սեբաստիան Հալերի գործարքին, ում դիմաց «Վեսթ Հեմը» 2019 թ. ամռանը «Այնտրախտին» վճարել է 50 մլն եվրո։
Հավելենք, որ Լուկաս Պակետան «Լիոնի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. սեպտեմբերից` անցկացրած 80 խաղում դառնալով 21 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիոն, Լուկաս Պակետա, Սեբաստիան Հալեր, Վեսթ Հեմ, տրանսֆերներ