Պաշտոնական. Վանը պայմանագիր է կնքել էկվադորցի պաշտպանի հետ
Ինչպես տեղեկացնում է «Վանի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել էկվադորցի ձախ պաշտպան Սիլվիո Գուտիերեսի հետ։
28-ամյա պաշտպանն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել միայն էկվադորական ակումբներում, իսկ 2019 թ. «Դելֆինի» կազմում դարձել է երկրի չեմպիոն։
Գուտիերեսի վերջին ակումբը եղել է «Էստուդիանտես Կուենկան», որտեղ հանդես էր գալիս 2021 թ. օգոստոսից։
Նշենք, որ այս գործարքն իրականացվել է Լատինական Ամերիկայի շուկայում հայտնի, Արգենտինայում բնակվող հայ գործակալ Գուրգեն Սաղումյանի և Interfootball-ի «Լեգենդներ» հաղորդաշարի հեղինակ և վարող, ֆուտբոլային գործակալ Մոգի` Հայկ Զաքարյանի միջնորդությամբ ու համագործակցությամբ։
Interfootball-ի թղթակիցը կապվել և փոքրիկ հարցազրույց է ունեցել Գուրգեն Սաղումյանի հետ։
– Ինչպե՞ս ստացվեց այս գործարքը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք Սիլվիոյից։
– Այս տրանսֆերին հասնելու համար երկար ճանապարհ ենք անցել Սիլվիոյի հետ և փառք Աստծո ստացվեց, ինչի կապակցությամբ մենք շատ ուրախ ենք։ Սիլվիոյից սպասում եմ շատ ուժեղ խաղ։ Ավելին քան վոտահ եմ նրա ուժերին։
– Ինչպե՞ս կգնահատեք Սիլվիոյի խաղը։
– Սիլվիոն շատ արագաշարժ, հիանալի տեխնիկայով օժտված ֆուտբոլիստ է։ Շատ դրվագներում նա նույնիսկ զարմացնում է ինձ։ Մրցաշրջանի երկրորդ հատվածի հենց մեկնարկում կհամոզվեք ինքներդ։
– Ի՞նչ կասեք «Վան» ֆուտբոլային ակումբի մասին։
– «Վանին» մրցաշրջանի երկրորդ հատվածում միայն հաղթանակներ եմ մաղթում։ Ըստ իս` այս պահին թիմում մարտունակ տղաներ են հավաքված ու նաև գիտեմ, թե որքան դրական ու բարձր մակարդակի մթնոլորտ է տիրում ակումբի ներսում, ինչը շատ կարևոր է ու հաջողության գրավականներից է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# VBet Հայաստանի Պրեմիեր լիգա, Գուրգեն Սաղումյան, Լեգենդներ, Հայկ Զաքարյան, Սիլվիո Գուտիերես, Վան, տրանսֆերներ