Պաշտոնական. Վահան Բիչախչյանը փոխեց ակումբային գրանցումը
Ինչպես տեղեկացնում է լեհական Էկստրակլասան ներկայացնող «Պոգոն Շեցինի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել հայազգի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի հետ։
Կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Նոր ակումբի կազմում Վահանը հանդես կգա «22» համարի մարզաշապիկով։
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը 2017 թ. հուլիսից հանդես էր գալիս Սլովակիան ներկայացնող «Ժիլինայի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 83 հանդիպում` դառնալով 24 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ «Պոգոնը» Էկստրակլասայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 17 խաղից հետո վաստակել է 37 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը` առաջատար «Լեխին» զիջելով 4 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էկստրակլասա, Ժիլինա, Հայաստանի-հավաքական, Պոգոն Շեցին, տրանսֆերներ