Պաշտոնական. Վալերի Ծառուկյանը փոխեց ակումբը 🎥
Վալերի Ծառուկյանը 2025/26 մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի Գրոզնիի «Ախմատում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը վարձակալական պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։
Վարձակալության ավարտին «Ախմատը» կունենա նաև 24-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքի գնման պայմանագրային հնարավորություն։
Հայ ֆուտբոլիստը 2024թ. հունվարից հանդես էր գալիս «Պարի ՆՆ»-ում, 37 խաղում խփել է 4 գոլ։
«Ախմատը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 18 խաղում 22 միավոր է վաստակել և զբաղեցնում է 8-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ախմատ, Նիժնի Նովգորոդ, Պարի ՆՆ, ՌՊԼ, Վալերի Ծառուկյան, տրանսֆերներ