Պաշտոնական. Վալերի Ծառուկյանը տեղափոխվեց Պարի ՆՆ

Պաշտոնական. Վալերի Ծառուկյանը տեղափոխվեց Պարի ՆՆ

21/01/2024 - 20:26

Ինչպես տեղեկացնում է «Պարի ՆՆ»-ի պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը` ՖԱԼ-ը ներկայացնող «Ալանիայի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանի հետ։

Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Հեղինակավոր Transfermarkt կայքը հայտնում է, որ Նիժնի Նովգորոդը ներկայացնող ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Ալանիային» վճարել է 100 հազ. եվրո։

Հավելենք, որ Ծառուկյանը «Ալանիայի» կազմում հանդես էր գալիս 2023 թ. հուլիսից` անցկացրած 20 խաղում դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023