Պաշտոնական. Սևիլիայի պաշտպանը տեղափոխվեց Աստոն Վիլլա

Պաշտոնական. Սևիլիայի պաշտպանը տեղափոխվեց Աստոն Վիլլա

26/05/2022 - 20:47

Ինչպես տեղեկացնում է «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքը, ակումբը բրազիլացի կենտրոնական պաշտպան Դիեգո Կառլոսի տրանսֆերի հարցում «Սևիլիայի» հետ հասել է վերջնական համաձայնության։

29-ամյա ֆուտբոլիստն առաջիկա օրերին կմեկնի Բիրմինգհեմ` բուժզննում անցնելու և տրանսֆերն ավարտին հասցնելու համար։

Ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Վիլլան» Կառլոսի տրանսֆերի դիմաց «Սևիլիային» վճարելու է 31 մլն եվրո, սակայն կողմերի միջև կնքվելիք պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։

Հավելենք, որ Դիեգո Կառլոսն անդալուսական ակումբի կազմում հանդես էր գալիս 2019 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 136 հանդիպում` դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022