Պաշտոնական. Սոնն ու Տոտենհեմը երկարաձգեցին պայմանագիրը
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել Հին Մին Սոնի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` հարավկորեացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է ևս 4 տարով ու մրցելույթները «Տոտենհեմի» կազմում կշարունակի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ Հին Մին Սոնը «խթանների» կազմում հանդես է գալիս 2015 թ. օգոստոսից և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 280 հանդիպում` դառնալով 107 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հին Մին Սոն, Տոտենհեմ