Պաշտոնական. Սանդրո Տոնալին որակազրկվեց 10 ամսով
«Նյուքասլի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Սանդրո Տոնալին ֆուտբոլային հանդիպիպումների համար խաղադրույքներ կատարելու պատճառով որակազրկվել է 10 ամսով։
Տեղեկությունը հաստատել են բազմաթիվ աղբյուրներ, այդ թվում նաև` Sky Sports-ն ու ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Որակազրկման որոշումը կայացրել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան, ով նշել է հետևյալը.
«Ֆեդերացիայի դատախազն ու Տոնալին հասել են համաձայնության, որին ես հավանություն եմ տվել։
Պատիժն իրենից ենթադրում է 10-ամսյա որակազրկում ֆուտբոլային գործությունեությունից, 8-ամսյա վերականգնողական կուրսեր և նվազագույնը 16 հանրային ելույթ։
Ըստ օրենքի` պատիժը պետք է լիներ մի քանի տարով, սակայն ֆուտբոլիստի կողմից խոստովանության շնորհիվ ուժի մեջ են մտել մեղմացուցիչ հանգամանքներ։
Կողմերը համագործակցել են բարձր մակարդակով, ուստի մենք կշարունակենք պահպանել ընդունված կանոնները»,- հավելել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։
Այսպիսով, Սանդրո Տոնալին բաց կթողնի 2023/24 մրցաշրջանի մնացած հատվածը։ Բացի այդ, եթե Իտալիայի հավաքականը նվաճի Եվրո-2024-ի ուղեգիր, Տոնալին չի մասնակցի մրցաշարին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել` 23-ամյա ֆուտբոլիստը կախվածություն մոլախաղերից։ Հարցաքննության ժամանակ վերջինս խոստովանել էր, որ «Միլանում» հանդես գալու տարիներին խաղադրույքներ է կատարել «ռոսոներիների» մասնակցությամբ հանդիպումների համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Գաբրիելե Գրավինա, Եվրո-2024, իտալիայի հավաքական, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Միլան, Նյուքասլ, Սանդրո Տոնալի