Պաշտոնական. Սամուել Ումտիտին փոխեց ակումբային գրանցումը
Ինչպես տեղեկացնում է Ա սերիայի նորեկ «Լեչեի» պաշտոնական կայքը, ակումբը մինչև 2023 թ. հունիսի 30-ը վարձակալել է «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտիին։
Կողմերի միջև վարձակալական պայմանագրում ներառված չէ գնման իրավունք։
Ինչ վերաբերում է ֆրանսիացի ֆուտբոլիստի աշխատավարձին, ապա դրա մի փոքր մասը վճարելու է «Լեչեն», սակայն Ումտիտիի յուրաքանչյուր մասնակցած հանդիպման համար «Բարսելոնան» ստանալու է հավելավճար։
Հավելենք, որ 28-ամյա պաշտպանը «բլաուգրանայի» շարքերը համալրել է 2016 թ. ամռանը, որի կազմում անցկացրել է 133 հանդիպում` դառնալով 2 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեչչե, Սամուել Ումտիտի, տրանսֆերներ