Պաշտոնական. «Ռոման» 22 միլիոնով 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆեր է գնել 📸
«Մարսելի» հարձակվող Ռոբինիո Վազը տեղափոխվել է «Ռոմա», հաստատում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` «ջալոռոսին» ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռք է բերել 22 միլիոն եվրոյով։ Նա նոր ակումբում կխաղա «78» համարով։
18-ամյա հարձակվողը «Մարսելում» հանդես էր գալիս 2024թ. օգոստոսից, 22 խաղում խփել է 4 գոլ, կատարել 3 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml