Պաշտոնական. Ռիյադ Մարեզը տեղափոխվեց Ալ Ահլի
Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ալ Ահլիի» մամուլի ծառայությունն, ակումբը գնել է «Մանչեսթեր Սիթիի» եզրային հարձակվող Ռիյադ Մարեզին։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ «Ալ Ահլին» գործարքի դիմաց «քաղաքաբնակներին» վճարել է 30 մլն եվրո։
Հիշեցնենք, որ վերջերս «Ալ Ահլիի» շարքերը համալրել են նաև Էդուար Մենդին ու Ռոբերտո Ֆիրմինոն։
Հավելենք, որ Ռիյադ Մարեզը մանկունյական ակումբի կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից` անցկացրած 236 խաղում դառնալով 78 գոլի և 59 գոլային փոխանցնան հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Ահլի, Մանչեսթեր-Սիթի, Ռիյադ Մարեզ, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, տրանսֆերներ