Պաշտոնական. Ռեբիչը տեղափոխվեց Միլան, իսկ Անդրե Սիլվան՝ Այնտրախտ

Պաշտոնական. Ռեբիչը տեղափոխվեց Միլան, իսկ Անդրե Սիլվան՝ Այնտրախտ

03/09/2019 - 13:17

«Միլանը» և «Այնտրախտը» փոխանակվել են ֆուտբոլիստներով:

Ակումբները հայտարարել են, որ գերմանական ակումբի հարձակվող Անտե Ռեբիչը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Իտալիա, իսկ միլանցիների հարձակվող Անդրե Սիլվան՝ Գերմանիա: Ֆուտբոլիստների պայմանագրերը նախատեսված են 2 տարով: Տրանսֆերի մանրամասները հայտնի չեն:

Գերմանիայի առաջնության անցած մրցաշրջանում անցկացրած 28 հանդիպումներում Ռեբիչը խփել է 9 գոլ, իսկ Անդրե Սիլվան, ով վարձավճարով հանդես էր գալիս «Սևիլիայում», Լա լիգայի անցած մրցաշրջանում անցկացրած 27 հանդիպումներում խփել է 9 գոլ:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023