Պաշտոնական. «Ռեալում» արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան
Ֆլորենտինո Պերեսը հրավիրված հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալում» արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան, հայտնում է ինսայդեր Ֆաբիրիցիո Ռոմանոն.
«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ հրաժարական չեմ տալիս։ Նախագահական նոր ընտրություններ տեղի կունենան ակումբում։
Իմ դեմ արշավ է սկսվել, բայց այստեղ եմ ու ակումբի նախագահն եմ։ Ասում են, թե ես քաղցկեղով եմ տառապում, բայց դրանք կեղծ լուրեր են։ Ես չեմ հոգնել ու «Ռեալի» համար աշխատում եմ օրուգիշեր աշխատում եմ եզան պես»,- հայտարարել է 79-ամյա ֆունկցիոները։
Հիշեցնենք, որ Պերեսը «Արքայական ակումբի» նախագահի պաշտոնում 5-րդ անգամ վերընտրվել էր 2025թ. հունվարին։ Նա «Լոս բլանկոսը» պետք է ղեկավարեր մինչև 2029 թվականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ռեալ Մադրիդ, Ֆլորենտինո Պերես