Պաշտոնական. Ռեալի պաշտպանը հանդես կգա Գրանադայի կազմում

Պաշտոնական. Ռեալի պաշտպանը հանդես կգա Գրանադայի կազմում

24/01/2020 - 14:21

Մադրիդի «Ռեալի» կենրտրոնական պաշտպան Խեսուս Վալյեխոն, ով մրցաշրջանի առաջին հատվածը վարձակալական հիմուքներով անցկացրել է «Վուլվերհեմպտոնի» կազմում, կարիերան կշարունակի «Գրանադայի» կազմում։ Այս մասին տեղեկացնում է «Գրանադայի» պաշտոնական կայքը։ Ակումբը մինչև մրցաշրջանի ավարտ վարձակալել է պաշտպանին։ Վարձակալության ավարտին Անդալուսիան ներկայացնող ակումը խաղացողին գնելու անմիջական իրավունք չի ունենա։

«Արքայական» ակումբն անհանգստացած էր 22-ամյա կենտրոնական պաշտպանի խաղայի պրակտիկայով, քանի որ Վալյեխոն անգլիական ակումբի կազմում մասնակցել է ընդամենը 7 հանդիպման, այդ իսկ պատճառով մադրիդյան ակումբի ղեկավարությունը որոշում կայացրեց դադարեցնել խաղացողի վարձակալությունը «գայլերի» կազմում։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023