Պաշտոնական. Ռաուլը լքեց «Ռեալը»
Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմի` «Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Ռաուլը լքեց զբաղեցրած պաշտոնը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
47-ամյա մասնագետը «Կաստիլիան» մարզում էր 2019 թ. հուլիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 209 խաղում 82 հաղթանակ է տարել, գրանցել 70 ոչ-ոքի, կրել 57 պարտություն։
«Ռեալի» Մ-19 թիմը նույնպես հանդես է եկել Ռաուլի գլխավորությամբ և 2020 թ. նվաճել Չեմպիոնների լիգայի երիտասարդական մրցաշարի տիտղոսը։
Ռաուլը ֆուտբոլային կարիերայի ընթացքում 1992-2010 թթ. հանդես է եկել «արքայական» ակումբում 741 խաղում խփել 323 գոլ, կատարել 135 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Կաստիլիա, Ռաուլ, Ռեալ Մ-19, Ռեալ Մադրիդ