Պաշտոնական. Պրեմիեր լիգայի 5-րդ տեղը գրաված թիմը կնվաճի ՉԼ-ի ուղեգիր
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրանի 5-րդ տեղը գրաված թիմը կորակավորվի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։
2023/24 մրցաշրջանից սկսած` Չեմպիոնների լիգայում եվրոպական թոփ-5 առաջնություններից երկուսը մրցաշարի հիմնական փուլում լրացուցիչ տեղ են ստանում` կախված տվյալ երկրի ակումբների` եվրագավաթային մրցաշարերում ունեցած մրցելույթներից։
Պրեմիեր լիգային լրացուցիչ տեղ է շնորհվել «Արսենալի»` Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալին» 3:0 հաշվով հաղթելու շնորհիվ։
Հատկանշական է, որ անգլիական ակումբների մասնակիցների թիվը Չեմպիոնների լիգայում կարող է դեռ ավելանալ։ Դա հնարավոր է, եթե «Ասթոն Վիլան» նվաճի «ականջավոր» գավաթը, սակայն Պրեմիեր լիգան ավարտի 5-րդ տեղից ցածր դիրքում։
Անգլիական ակումբների` Չեմպիոնների լիգայում ավելի շատ մասնակից ունենալու սցենարներից մյուսն էլ այն է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կամ «Տոտենհեմը» նվաճեն Եվրոպա լիգայի տիտղոսը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տեղը գրաված ակումբն էր նվաճել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Չեմպիոնների-լիգա