Պաշտոնական. «Չելսին» 60 միլիոն ֆունտ ստերլինգով նոր հարձակվող ձեռք բերեց 📸
«Չելսին» ձեռք է բերել «Բրայթոնի» հարձակվող Ժոաո Պեդրոյին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերն 8 տարվա պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի 2033 թ. հունիսի 30-ը ներառյալ։
Բրազիլացի ֆուտբոլիստն արդեն Մայամիում միացել է «Չելսիին» և կմասնակցի «Պալմեյրասի» դեմ աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպմանը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` «թոշակառուները» 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Բրայթոնին» վճարել են 60 միլիոն ֆունտ ստերլինգ։ Գործարքը ներառում է նաև տարբեր հավելավճարներ։
Ժոաո Պեդրոն «Բրայթոնում» հանդես էր գալիս 2023 թ. հուլիսից, 70 խաղում խփել է 30 գոլ, կատարել 10 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բրայթոն, Ժոաո Պեդրո, Չելսի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո