Պաշտոնական. Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչը պաշտոնանկ արվեց

Պաշտոնական. Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչը պաշտոնանկ արվեց

19/11/2021 - 23:32

Ինչպես տեղեկացնում է Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը , հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։

Հաղորդվում է, որ 74-ամյա մասնագետի հետ պաշտոնից ազատվել են նաև նրա շտաբում ընդգրկված մյուս բոլոր մարզիչները։

Հիշեցնենք, որ Օսկար Տաբարեսը Ուրուգվայի հավաքականը մարզում էր 2006 թ. մարտից։

«Չարուան» նրա գլխավորությամբ անցկացրել է 181 հանսիպում, տոնել 85 հաղթանակ, 40 հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել 56 պարտություն։

Հավելենք, որ 2011 թ. Ուրուգվայը Տաբարեսի գլխավորությամբ դարձել է Կոպա Ամերիկայի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022