Պաշտոնական. «Ուրարտուն» պորտուգալացի նորեկ ունի 📸
«Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի վինգեր Միգել Վելոզայի հետ, հաստատում է ակումբի մամուլի ծառայությունը։
Transfermarkt-ի տվյալներով` կողմերի համաձայնագիրը կսպառվի 2028թ. հունվարի 1-ին։
25-ամյա ֆուտբոլիստը 2024թ. հուլիսից հանդես էր գալիս Պորտուգալիայի երրորդ լիգան ներկայացնող «Կալդասում», 45 խաղում խփել է 8 գոլ։
Վելոզան պորտուգալական ամենաանվանի ակումբներից «Սպորտինգի» ու «Բենֆիկայի» սան է։
Եզրային կիսապաշտպանը խաղացել է նաև պորտուգալական մի շարք այլ ակումբներում` «Պենիշեում», «Մարինենսեում», «Պորտումոսենսեում», չեխական «Զնոյմոյում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Միգել Վելոզա, Ուրարտու, տրանսֆերներ