Պաշտոնական. ՈՒԵՖԱ-ն չեղարկեց արտագնա գոլի օրենքը
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի Twitter-ի պաշտոնական էջը, 2021/22 մրցաշրջանից սկսած այլևս չի գործի արտագնա գոլի օրենքը, որը կիրաառվում էր եվրագավաթային մրցաշարերի փլեյ-օֆֆ փուլերում և առավելություն էր տրվում այն ակումբներին, որոնք մրցակցի հարկի տակ խփել են ավելի շատ գոլ։
Այժմ եթե երկու հանդիպումներից բաղկացած դիմակայութնուններում կողները խփեն հավասար քանակի գոլեր, ապա հանդիպումը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, իսկ եթե դրա շրջանակում էլ պահապանվի ոչ-ոքի արդյունքը, ապա կողմերը կիրացնեն 11-մետրանոց հարվածներ։
Օրենքը կվերացվի բոլոր այն մրցաշարերում, որոնք անցկացվում են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո։
Հավելենք, որ արտագնա գոլի օրենքը գործում էր դեռևս 1965 թ., որը կիրառության մեջ դրվեց վերախաղարկումներից խուսափելու համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Կոնֆերենցիաների լիգա, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա