Պաշտոնական. Նյուքասլն առաջին խոշոր տրանսֆերն իրականացրեց
Ինչպես տեղեկացնում է «Նյուքասլի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ատլետիկո Մադրիդի» պաշտպան Կիրամ Տրիպիեին։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, իսկ «կաչաղակները» 31-ամյա աջ պաշտպանի դիմաց «Ատլետիկոյին» վճարել է 15 մլն եվրո։
Հավելենք, որ Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամի կողմից «Նյուքասլը» գնելուց հետո այս տրանսֆերն ակումբի համար դարձել է առաջինը։
Հիշեցնենք, որ Կիրան Տրիպիեն «Ատլետիկոյի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. հուլիսից և մինչ այս պահը «ռոխիբլանկոսի» մարզաշապիկով անցկացրել է 86 հանդիպում` կատարելով 11 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Կիրան-Տրիպիե, Նյուքասլ, Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամ, տրանսֆերներ