Պաշտոնական. Նարեկ Գրիգորյանը տեղափոխվեց Ֆարուլ
Ինչպես տեղեկացնում է ռումինական «Ֆարուլի» պաշտոնական կայքն, ակումբը պայմանագիր է կնքել «Ուրարտուի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Նարեկ Գրիգորյանի հետ։
Կողմերի միջև կնքված պայմանագրի և գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։
Նշենք, որ 22-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտուի» սան է, որի կազմում անցկացրել է 73 հանդիպում` դառնալով 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ «Ուրարտուն» և «Ֆարուլը» միմյանց դեմ մրցեցին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում. ռումինական ակումբը դիմակայությունում հաղթեց ընդհանուր 6:4 հաշվով։
Գրիգորյանը մասնակցել է «Ֆարուլի» դեմ կայացած երկու խաղերին էլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կոնֆերենցիաների լիգա, Նարեկ Գրիգորյան, Ուրարտու, տրանսֆերներ, Ֆարուլ