Պաշտոնական. «Յուվենտուսը» հեռացրեց Տուդորին ու գլխավոր մարզչի ժ/պ նշանակեց
Իգոր Տուդորը հեռացվել է «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Ուդինեզեի» դեմ Իտալիայի Ա սերիայի 9-րդ տուրի խաղում թուրինյան գրանդի խաղը կղեկավարի Մասիմո Բրամբիլան, որը մարզում է «Յուվենտուսի» Մ23 թիմը։
«Բիանկոներին» Տուդորի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. մարտից, 24 խաղում տարել է 10 հաղթանակ, գրանցել 8 ոչ-ոքի, կրել 6 պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Իգոր Տուդոր, Մասիմո Բրամբիլա, Յուվենտուս