Պաշտոնական. Մորի Կոնեն տեղափոխվեց հունգարական ակումբ
Ինչպես տեղեկացնում է «Արարատի» պաշտոնական կայքը, ակումբի հարձակվող Մորի Կոնեն տեղափոխվել է հունգարական «Ույպեշտ»։
Այդ տեղեկությունը հաստատել է նաև հունգարական ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Կոնեն «Արարատի» կամզում հանդես էր գալիս 2020 թ. սեպտեմբերից և ակումբի մարզաշապիկով անցկացրել է 32 հանդիպում` դառնալով 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Իվուարցի հարձակվողը հայկական ակումբներից հանդես է եկել նաև «Շիրակում», որի կազմում էլ դաշտ է դուրս եկել 31 անգամ` դառնալով 23 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ Հունգարիայի նոր մեկնարկած մրցաշրջանում «Ույպեշտը» անցկացրած 6 խաղից հետո վաստակել է ընդամենը 3 միավոր և 12 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ, Հունգարիայի Բարձրագույն առաջնություն, Մորի Կոնե, Շիրակ, Ույպեշտ, տրանսֆերներ