Պաշտոնական. Միչելը գլխավորեց անվանի ակումբը 📸
Միչելը նշանակվել է «Այաքսի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կսպառվի 2028թ. հուլիսի 1-ին։
50-ամյա մասնագետը 2021թ. հուլիսից մարզում էր «Ժիրոնան»։ Կատալոնական ակումբը նրա գլխավորությամբ 221 խաղում տարել է 91 հաղթանակ, գրանցել 47 ոչ-ոքի, կրել 83 պարտություն։
«Բլանկիվերմելսը» իսպանացի մարզչի գլխավորությամբ Լա լիգայի 2023/24 մրցաշրջանում զբաղեցրել է 3-րդ տեղը` պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Այաքս, Ժիրոնա, Լա-լիգա, Միչել, Չեմպիոնների-լիգա