Պաշտոնական. Մարիո Բալոտելին նոր ակումբ ունի 📸
Պաշտոնական. Մարիո Բալոտելին նոր ակումբ ունի 📸
12/01/2026 - 11:05

Անվանի հարձակվող Մարիո Բալոտելին տեղափոխվել է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Իթիֆակ», հաստատում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերի կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։

Իտալացի ֆուտբոլիստը 2025թ. հուլիսից ազատ գործակալ էր։ Նրա նախորդ ակումբն իտալական «Ջենոան» էր։

35-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նաև «Ինտերում», «Միլանում», «Մանչեսթեր Սիթիում», «Լիվերպուլում», «Նիցայում», «Մարսելում» և բազմաթիվ այլ ակումբներում։

Բալոտելին Իտալիայի ազգային հավաքականում մասնակցել է 36 հանդիպման` գրանցելով 14 գոլ ու 5 ասիստ։

Դուբայը ներկայացնող «Ալ Իթիֆակը» հանդես է գալիս ԱՄԷ-ի երկրորդ դիվիզիոնում։ Ընթացիկ մրցաշրջանում ակումբը 12 խաղում միայն 6 միավոր է վաստակել ու զբաղեցնում է վերջին` 15-րդ տեղը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025