Պաշտոնական. Մարադոնայի որդին իտալական ակումբ է գլխավորել
Լեգենդար Դիեգո Արմանդո Մարադոնայի որդին` Դիեգո Մարադոնա կրտսերը նշանակվել է «Պորտիչի 1906»-ի գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
39-ամյա մասնագետը նախկինում մարզել է իսպանական «Իբառան» ու Իտալիայի ցածր լիգաներում հանդես եկող «Մոնտեկալչիոն», «Պոմպեյն» ու «Նապոլի Յունայթեդը»։
«Պորտիչի 1906»-ն էլ խաղում է Իտալիայի 5-րդ դիվիզիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դիեգո Արմանդո Մարադոնա, Դիեգո Մարադոնա կրտսեր, Պորտիչի 1906