Պաշտոնական. «Ման. Սիթին» 75 միլիոն եվրո արժողությամբ տրանսֆեր իրականացրեց 📸
«Մանչեսթեր Սիթին» Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» ձեռք է բերել հարձակվող Օմար Մարմուշին, հայտնում է անգլիական գրանդի պաշտանական կայքը։
Մանկունյական ակումբը եգիպտոսցի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2029 թ.հունիսի 30-ը։ Մարմուշը նոր ակումբում հանդես կգա «7» համարի մարզաշապիկով։
Transfermark-ի հաղորդմամբ` «քաղաքաբնակները» 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել են 75 միլիոն եվրո
Այս գործարքը դարձել է «Այնտրախտի» պատմության մեջ տրանսֆերի երկրորդ ամենաթանկ վաճառքը։ Գերմանական ակումբից ավելի շատ գումարով հեռացել է միայն Ռանդալ Կոլո Մուանին, երբ 2023 թ. ամռանը 95 միլիոն եվրոյով տեղափոխվել է ՊՍԺ։
Մարմուշի տեղափոխությունը նաև դարձել է «Մանչեսթեր Սիթիի» պատմության մեջ չորրորդ ամենաթանկ տրանսֆերը։ Ակումբն ավելի շատ վճարել է միայն Ջեք Գրիլիշի («Ասթոն Վիլային»` 117 միլիոն եվրո), Յոշկո Գվարդիոլի («Լայպցիգին»` 90 միլիոն եվրո) և Կիևին դե Բրույնեի («Վոլֆսբուրգին»` 76 միլիոն եվրո) տեղափոխությունների համար։
Օմար Մարմուշն «Այնտրախտ» էր տեղափոխվել 2023 թ. հուլիսին, 67 խաղում խփել 37 գոլ, կատարել 20 ասիստ։ Նա Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մրցակիցների դարպասը գրավել է 15 անգամ, իսկ խաղընկերներին օգնել աչքի ընկնել 9 անգամ և լավագույն ռմբարկուների պայքարում երկրորդ տեղում է։
Հիշեցնենք, որ 2025 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանին «Մանչեսթեր Սիթին» գնել է նաև պաշտպաններ Աբդուկոդիր Խուսանովի («Լանսից»` 40 միլիոն եվրո) և Վիտոր Ռեյսի («Պալմեյրասից»` 35 միլիոն եվրո) տրանսֆերները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Այնտրախտ, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Օմար Մարմոշ