Պաշտոնական. Հումելսը հեռացավ Բորուսիա Դորտմունդից
Մաթս Հումելսը հեռացել է Դորտմունդի «Բորուսիայից», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին, որը չի երկարաձգվելու։ Ֆուտբոլիստը դորտմունդյան ակումբը լքելու է ազատ գործակալի կարգավիճակում։
35-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայում» հանդես է եկել նախ 2008-2016., ապա` 2019-2024 թթ.` 508 խաղում դառնալով 38 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։ Նա ռուրյան ակումբի պատմության երկրորդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։ Հումելսն այդ ցուցանիշով զիջում է միայն Միխայել Ցորիկին (572 հանդիպում)։
Հումելսը «Բորուսիայի» կազմում երեք անգամ դարձել է Գերմանիայի Սուպերգավաթակիր, երկուական անգամ էլ` Գերմանիայի չեմպիոն ու գավաթակիր։ Ֆուտբոլիստը ակումբի կազմում 2013 և 2024 թ. մասնակցել է Չեմպիոնների լիգայի եզափակիչին` պարտվելով համապատասխանաբար Մյունխենի «Բավարիային» ու Մադրիդի «Ռեալին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Մաթս Հումելս, տրանսֆերներ