Պաշտոնական. Հարի Քեյնը տեղափոխվեց Բավարիա
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ «ռեկորդ մայսթերը» գործարքի դիմաց լոնդոնյան ակումբին վճարել է 100 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով ավելանալու է ևս 20 մլն եվրո։
Նշենք, որ այս գործարքը դարձել է Բունդեսլիգայի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը և գերազանցել Լյուկա Էրնանդեսի ռեկորդը, ում դիմաց «Բավարիան» 2019 թ. ամռանը «Ատլետիկո Մադրիդին» վճարել էր 80 մլն եվրո։
Հավելենք, որ Հարի Քեյնը «Տոտենհեմի» սան էր, որի կազմում անցկացրել է 435 հանդիպում` դառնալով 280 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելացնենք, որ Քեյնը լոնդոնյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Լյուկա Էրնանդես, Հարի Քեյն, Տոտենհեմ, տրանսֆերներ