Պաշտոնական. «Կրասնոդարի» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ալաշկերտ»
«Կրասնոդարի» կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկան տեղափոխվել է «Ալաշկերտ», հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։
«Ալաշկերտը» 21-ամյա ֆուտբոլիստի հետ 2 տարվա պայմանագիր է ստորագրել։
Նդուկան «Կրասնոդարում» էր 2022 թ. փետրվարից, սակայն ակումբի հիմնական թիմում միայն 1 հանդիպման է մասնակցել։ Նա «Կրասնոդար-2»-ում էլ 33 խաղում 1 ասիստ է կատարել։ Նիգերիացին վարձավճարով էլ հանդես է եկել Սարատովի «Սոկոլում» ու Տուլայի «Արսենալում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալաշկերտ, Իֆեանի Դավիդ Նդուկա, Կրասնոդար, տրանսֆերներ