Պաշտոնական. «Կրասնոդարը» կփոխի տնային ստադիոնի անվանումը 📸

Պաշտոնական. «Կրասնոդարը» կփոխի տնային ստադիոնի անվանումը 📸

18/04/2025 - 14:05

«Կրասնոդարի» տնային ստադիոնը մայիսի 1-ից կանավանափոխվի և կկոչվի «Ozon Արենա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Կրասնոդարը» մինչև 2029 թվականը պայմանագիր է կնքել «Ozon» առցանց խանութի հետ։ Ընկերությունը ձեռք է բերել նաև ակումբի մարզադաշտի հեղինակային իրավունքը։

Բացի այդ, «Ozon»-ի տարբերանշանը հաջորդ մրցաշրջանից կլինի «Կրասնոդարի» բոլոր մարզաշապիկների դիմերեսի վրա։

Հիշեցնենք, որ «Կրասնոդարի» ավագը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023