Պաշտոնական. Կումանը կրկին կգլխավորի Հոլանդիայի հավաքականը
Ինչպես տեղեկացնում է Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, Ռոնալդ Կումանը կդառնա Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ։
Կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2023 թ. հունվարի 1-ից, որը նախատեսված է լինելու մինչև 2026 թ.։
Կումանն այդ պաշտոնում փոխարինելու է Լուի վան Գալին, ում գլխավորությամբ էլ «նարնջագույնները» կմասնակցեն Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը։
Հավելենք` օրեր առաջ հայտնի դարձավ, որ Լուի վան Գալը տառապում է շագանակագեղձի քացկեղով։
Հիշեցնենք, որ Ռոնալդ Կումանն 2018-2020 թթ. արդեն մարզել է Հոլանդիայի հավաքականը, ինչից հետո 2020-ի օգոստոսին դարձավ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը, սակայն 2021 թ. հոկտեմբերին հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Լուի Վան Գալ, Հոլանդիայի հավաքական, Ռոնալդ Կուման, Քաթար-2022