Պաշտոնական. Կոուտինիոն նոր ակումբ ունի
Ֆիլիպե Կաուտինիոն 2024/25 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի բրազիլական «Վասկա դա Գամայի» կազմում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Բրազիլացի կիսապաշտպանը հենց «Վասկո դա Գամայի» սան է, որի համակարգում հանդես է եկել 1999-2008 թթ.։ Նա ակումբի հիմնական թիմում 19 խաղում խփել է 1 գոլ, կատարել 3 ասիստ։
32-ամյա ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Կատարը ներկայացնող «Ալ Դուհայիլում»` 22 խաղում դառնալով 7գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։
Կոուտինիոն առավել հայտնի է «Լիվերպուլում» (201 խաղ, 54 գոլ, 43 ասիստ), «Բարսելոնայում» (106 խաղ, 25 գոլ, 14 ասիստ), «Ինտերում» (47 խաղ, 5 գոլ, 4 ասիստ) և «Բավարիայում» (38 խաղ, 11 գոլ, 9 ասիստ) ունեցած մրցելույթների շնորհիվ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը 2022 թ. հունվարից պատկանում է «Ասթոն Վիլային», որի կազմում անցկացրած 43 խաղում խփել է 6 գոլ, կատարել 3 անգամ օգնել աչքի ընկնել թիմակիցներին։
Կոոուտինոն նաև 21 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Բրազիլիայի հավաքականում անցկացրած 68 խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լիվերպուլ, Վասկո դա Գամա, տրանսֆերներ, Ֆիլիպե Կոուտինիո